Рубрика: 8-2 դասարան հանր.

Օրվա դասը։ Նոյեմբեր

Դաս 1․- Համակարգերի լուծման գումարման եղանակ

Առաջադրանք՝

կարդալ տեսությունը

դասագրքից վարժ 37, 38 (համակարգերը լուծիր գումարման և տեղադրման եղանակներով)

լուծված վարժությունները տեղադրիր բլոգում։

Рубрика: 7-6 դասարան, 8-3 դասարան, Մաթեմատիկա առանց բանաձևերի

«Սեբաստացու օրեր» նախագիծ։ Սովորողների խնդիրները

Լուծի՛ր սովորողների առաջադրած խնդիրները և վաստակելով միավորներ դարձիր «Սեբաստացու օրեր» նախագծի հաղթող թիմը։

1․ Օրվա 1/3 մասը ես անցկացնում եմ քնած վիճակում Օրվա 1/2 մասը դաս եմ անում Օրվա քանի՞ ժամն եմ տրամամադրում ուտելիքին (Միլենա Հակոբյան 7-1 դաս․)

2. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:(Թիթիզներով թիմ 7-1 դաս․)

3․Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը: (Միլա 6-3 դաս․)

4․Ինչպե՞ս ստանալ տաս լիտր ջուր եթե դուք ունեք մեկ հատ ութ լիտրանոց դույլ և երեք լիտրանոց դույլ։ (Լեո Աղասարյան, ՉԿԱ թիմ 6-3 դաս․)

5․Տուփի մեջ կար 700 մատիտ, x-ի վերցրեց այդ մատիտների 25%-ը, y վերցրեց x-ի մատիտների 40%-ը, x վերցրեց բոլոր մատիտների մնացածը։Քանի՞ մատիտ ունի x-ը ։(Ընկերություն թիմ 6-3 դաս․)

6․Որ՞ն է ավելի մեծ:200-30%ը թե 1000-ի 5%-ը:

7․ Ենթադրենք դու ունես ինքնաթիռ։Ինքնաթիռի թևերի երկարությունը 600 սմ է, իսկ ինքնաթիռի քթից մինջև պոչը 900 սմ է։Քանի՞ տարեկան է օդաչուն եթե ամեն մի պոչի երկարությունը 700 սմ է։Անանունիկներ․ 6,8 դասարան

Рубрика: / 7-1 դասարան /, / 7-3 դասարան /

Օրվա դասը։Նոյեմբեր

Դաս 1․ — Բազմանդամների գումարումն ու հանումը,

Առաջադրանք ՝

կարդալ տեսությունը,

գրել վերջում տեղադրված վարժությունները,

դասագրքից վարժ 82, րացուցիչ առաջադրանք 84 ա, գ, զ, ը

լուծված վարժությունները տեղադրել բլոգում։

Рубрика: Հանրահաշիվ 7 ամբողջը

Բազմանդամների գումարումն ու հանումը

Տեսություն

Բազմանդամների գումարը կամ տարբերությունը գտնելիս հարմար է օգտվել փակագծերի բացման հետևյալ կանոնից:

Եթե փակագծերի առջև դրված է պլյուս նշանը կամ նշան չկա, ապա փակագծերը կարելի է բաց թողնել` առանց փոխելու նրանց մեջ գտնվող գումարելիների նշանները:

Եթե փակագծերի առջև դրված է մինուս նշանը, ապա փակագծերը կարելի է բաց թողնել՝ փոխելով նրանց մեջ գտնվող բոլոր գումարելիների նշանները:

Читать далее «Բազմանդամների գումարումն ու հանումը»

Рубрика: Հանրահաշիվ 7 ամբողջը

Բազմանդամներ։ Բազմանդամի հասկացությունը։

Տեսություն

Մենք արդեն նշել ենք միանդամների բաժնում, որ ոչ նման միանդամներ գումարելիս առաջանում են մեկից ավելի գումարելիներ:

Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:

ա) 2y^2+x^2y  արտահայտությունը բազմանդամ է:

բ)3x^2y+(−7yx)=3x^2y−7yx  արտահայտությունը ևս բազմանդամ է: 

Միանդամները, որոնցից բաղկացած է բազմանդամը, կոչվում են բազմանդամի անդամներ:

2x^2y+3xy−2 բազմանդամի անդամներն են՝ 2x^2y, 3xy և −2 միանդամները:

Որպես օրինակ գրենք 4a^2b−ba+12 բազմանդամի անդամները, դրանց գործակիցներն ու աստիճանները:

Բազմանդամի անդամները4a^2b−ba 12
Անդամների գործակիցները4−1 12
Անդամների աստիճանները320

Եթե գործակիցը նշված չէ, ապա այն հավասար է 1-ի:

Միանդամները համարվում են մեկ անդամից բաղկացած բազմանդամներ:

Այդ պատճառով a^2,−2ab,7^3,0,a արտահայտությունները կարելի է դիտարկել ոչ միայն որպես միանդամներ, այլ նաև որպես բազմանդամներ: 0 թիվը համարվում է զրոյական բազմանդամ։

Առաջադրանք ՝

1․ 10a^5, 5.7a^2b, −13.1ab, b^5 միանդամներից կազմի՛ր բազմանդամ:

Ընտրի՛ր ճիշտ պատասխանը:

  • Այլ պատասխան
  • 2.6a^7⋅b^5⋅b⋅a
  • 2.6a^8⋅b^7
  • 10a^5+5.7a^2b−13.1ab+b^5
  • 2.6a^8+b^7

2. 5.1b+g+g−35.4b բազմանդամի նման անդամների միացման արդյունքում ստանում ենք՝  (ընտրի՛ր ճիշտ պատասխանը)

  • −30.3b^2+g^2
  • Այլ պատասխան (գրի՛ր քո պատասխանը)
  • −30.3b+g^2
  • −30.3b^2+2g^2
  • −30.3b+2g

3․ Գտիր ճիշտ պատասխանը:

Այս՝ 5ab^3−2a^2b−5ab^3⋅2+5a^2b^3 բազմանդամի կատարյալ տեսքն է՝

  • −2a^2b−5ab^2+2a
  • −2a^2b−5ab^2
  • 5a^2b^3−2a^2b−5ab^3
  • 5a^2b^3−2a^2b

4. Որոշիր ճիշտ պատասխանի տարբերակը:

Հետևյալ2x+8x^2−3+2x⋅2x բազմանդամի կատարյալ տեսքն է՝

  • 8x^2+6x−3
  • 12x^2+2x−3
  • 8x^2−4x−3
  • 12x^2+2x

5. Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:

Տրված a^2b+a^2⋅b⋅a+2a^2b բազմանդամի կատարյալ տեսքն է՝

  • 3a^3b+a^3b
  • 4a^2b
  • 2a^3b+3a^2b
  • a^3b+3a^2b

6. Գտի՛ր x^2+2xc+c^2 բազմանդամի թվային արժեքը, երբ x=7 և c=−12:

7. Գտի՛ր −1.46x+83xy^2+42xy^2 բազմանդամի թվային արժեքը, եթե x=2 և y=0.2

8. Նախապես պարզեցնելով՝ գտիր c^2*2f^c−2f*2f^2c բազմանդամի թվային արժեքը, եթե

f=1/2, c=−5

Պատասխանը գրել տասնորդական կոտորակի տեսքով։

Рубрика: Նախագծեր

«Սեբաստացու օրեր» նախագիծ

Մաթեմատիկական խաղեր

Նախագծի մասնակիցները՝

6-7-րդ դասարանցիներ

Վայրը՝

միջին դպրոց, միջին դպրոցի հարակից բակ

Տևողությունը՝ 

նոյեմբեր

Խաղի նշանակությունը և նպատակը՝

Այն սովորեցնում է.

  • թիմային աշխատանքի կառավարում
  • կարգապահություն
  • հաղորդակցվելու հմտություն
  • արագ կողմնորոշում
  • իր միտքը գրագետ և հակիրճ ձևակերպելու և ներկայացնելու կարողություն
  • ինքնուրույն խնդիրների մշակում
  • մաթեմատիկա առարկայի նկատմամբ հետաքրքրության խթանում 
  • թիմի կառավաում (թիմի ավագը պատասխանատու է թիմի կարգապահության և թիմային աշխատանքների համար)
  • լսելու կարողություն (հարգել և լսել դիմացինին, անկախ այն բանից նա թիմակից է, թե մրցակից)

Նախագծի խնդիրն է ՝ 

  • խաղի միջոցով սովորեցնել մաթեմատիկա
  • ընկերական միջավայր ստեղծելով, ներգրավել նույնիսկ նրանց ովքեր չեն սիրում մաթեմատիկա 
  • տարատեսակ խնդիրների միջոցով մաթեմատիկան կապել առօրյաի, արվեստի, սպորտի և այլ բնագավառների հետ

Խաղի նկարագրությունը՝

Դասի ընթացքում դասարանը բաժանվում է մի քանի թիմերի, որոնք ունեն իրենց թիմի անունը և թիմի ավագը: Մասնակիցներին տրվում են հետքրքիր, ֆլեշմոբյան խնդիրներ և հարցեր, որոնց պետք է պատասխանել համապատասխան ժամանակահատվածում: Խաղը թիմային է և պատասխանը գտնելու դեպքում թիմերի ավագները տալիս են իրենց թիմի պատասխանը, ճիշտ պատասխանի դեպքում վաստակելով միավորներ:Յուրաքանչյուր թիմ կազմում և նախապես տրամադրում է խնդիր, որը տրվում է մրցակից թիմերին: Խնդիրներ կազմած թիմը կախված խնդրի բարդությունից ստանում է միավորներ: Մրցակից թիմի կողմից տրված խնդիրը չլուծելու դեպքում, տվյալ թիմին տրվում է 2 միավոր, իսկ եթե խնդիրը լուծում է այլ թիմ, ապա այն ստանում է 1 միավոր: Ամբողջական միավորների ամփոփումը կատարվում է ամսվա վերջում և հայտարարվում «Սեբաստացու օրեր» նախագծի հաղթած թիմերը:

Անհրաժեշտ գործիքները, նյութերը՝ 

տրամաբանական ձեռնարկներ, համացանց

Նախագծի ամփոփում, գնահատում՝

Ամսվա վերջ «Սեբացտացու օրեր » նախագծի ամփոփումը պատումների տեսքով կտեղադրվի բլոգում։ 

Սովորողները իրենց բլոգներում տեղադրում են խնդիրները, լուծումները ամփոփում են պատումի տեսքով։ 

Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Աշխատաժամանկա՝ հոկտեմբերի 24-27

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը:

Աշխատակարգը՝

Հոկտեմբերի 24․ Արևմտյան դպրոց

Աշխատանքի, օրվա լուսաբանումը, հաշվետվությունը(օր 1)

Читать далее «Աշխատաժամանկա՝ հոկտեմբերի 24-27»

Рубрика: « Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Անհատական աշխատանք բլոգում

Բովանդակություն՝

  • Ինքնաներկայացում:
  • Ինչու՞ եմ որոշել դասավանդել:
  • Ինչու՞ եմ ցանկանում աշխատել կրթահամալիրում:
  • Կրթահամալիրի առանձնահատկությունները:

Ինքնաներկայացում։

20221025_115017-1

Ողջու՛յն, ես Հասմիկ Մկրտչյանն եմ: Ծնվել եմ 1992 թ. սեպտեմբերի 23-ին, ք. Երևանում: Մինչև 6-րդ դասարանը սովորել եմ Գուրգեն Մահարու անվան թիվ 176 միջնակարգ դպրոցում, որից հետո ընդունվել և ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) վարժարանը (մաթեմատիկայի ուղվածությամբ): 2009-2013 թթ., ապա 2013-2015 թթ. գերազանցությամբ սովորել և ավարտել եմ ՀՊՃՀ-ի «Ռադիոտեխնիկա և կապ» ֆակուլտետի բակալավրատը և մագիստրատուրան: Աշխատել եմ բանկում և դրան զուգահեռ անցկացրել անհատական դասապատրաստումներ: Սիրում եմ ժամանակ անցկացնել երեխաների հետ և երկար տարիներ է ինչ նրանց եմ փոխանցում մաթեմատիկական գիտելիքներս: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, լինելով մաթեմատիկայի ուսուցչուհի, իմ առջև խնդիր եմ դրել սեր և հետաքրքրություն արթնացնել երեխաների մեջ այդ առարկայի նկատմամբ: Ինչպես ասել է մաթեմատիկայի արքայազն՝ Կառլ Ֆրիդրիխ Գաուսը. «Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների»: Читать далее «Անհատական աշխատանք բլոգում»

Рубрика: Աշխատանք մենթորի հետ

Աշխատանք մենթորի հետ

Արդեն երկու ամիս է ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հյուրընկալ դռներն է բացել իմ առաջ։ Կրթահամալիրում տիրող ջերմ և ընտանեկան մթնոլորտի շնորհիվ է, որ հիմա ես ինձ զգում եմ այս մեծ ընթանիքի անդամը։ Այստեղ յուրաքանչյուրը ում դիմել եմ որևէ հարցով, փորձել է ոչ թե շրջանցել, այլ օգնել ինձ, ինչի համար շնորհակալ եմ։ Առավել շնորհակալ եմ Լիանա Հակոբյանից, ով այժմ իմ մենթորն է և այս ամբողջ ժամանակահատվածում ինձ հետ անհատապես աշխատել է և ուղղորդել։ Մեր առաջին հանդիպումների ժամանակ Լիանան ինձ ծանոթացրեց կրթահամալիրում տիրող կարգերին, անցկացվող դասապրոցեսին, բլոգավարության աշխատանքին։ Մի քանի անգամ ներկա եմ եղել Լիանա Հակոբյանի դասերին, որպեսզի ավելի լավ պատկերացնեմ դասավանդող-սովորող փոխհարաբերությունները։ Լիանան ուղարկել է «Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները» , որին ծանոթանալուց հետո միասին դիտարկել ենք բլոգս։ Սկզբում սովորողները դժվարանում էին բլոգից օգտվել, որից հետո կատարել ենք բլոգի շտկումներ։ Կարդացել եմ առարկայական ծրագիրը, սովորել եմ բլոգավարության կանոնները և հիմա ինքնուրույն կատարում եմ բլոգավարմանը անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Յուրաքանչյուր օր՝ օգտվելով տարբեր կայքերից, մշակում և տեղադրում եմ հաջորդ օրվա ուսումնական նյութերը; Դասին նախ անցնում ենք տեսական նյութը (բոլոր տեսական նյութերը դրված են էջի տեսանելի մասում), որից հետո տրված են տարբեր բարդությունների առաջադրանքներ։ Օրվա դասը սովորողը կարող է կատարել բլոգում գտնելով իր դասարանը։Միասին քննարկել ենք ֆլեշմոբյան խնդիրներ, դրանց ստուգման կարգերն ու ձևերը, իմ նախագծերը, գնահատման կարգը։ Սովորել եմ Google drive-ում ձևաթուղթ պատրաստել։ Մասնակցել եմ պարտադիր ատեստավորմանը, որը ղեկավարում էր Լիանան։ 24․10-28․10․2022թթ․ մասնակցել եմ « Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարին, որի օրակարգը տեղադրված է Անհատական աշխատաժամանակ բաժնում։ Ողջ նոյեմբերն աշխատելու եմ «Սեբաստացու օրեր» նախագծով։

Рубрика: « Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

« Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի հաշվետվություն

Նոյեմբերի 24-28-ը մասնակցեցինք «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարին։

Հանդիպումներ ունեցանք ՝

Հոդվածների շուրջ արված իմ վերլուծությունները։

Անհատական աշխատանք բլոգում.

Ստորև ներկայացված է ճամբարային անցուդարձի վերաբերյալ ամենօրյա հաշվետվությունները։ 

« Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (օր 1)

« Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (օր 2)

« Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (օր 3)

« Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (օր 4)

Առաջադրանքներ՝

Քառօրյա բլոգա-նախագծային վերապատրաստման հաշվետվություն։ 

Աշխատանք մենթորի հետ